uTravel ռոումինգ փաթեթներ
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Վրաստան, ԱՄԷ, Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս, Մոնտենեգրո և Իտալիա ճամփորդելիս կարող եք մոռանալ Wi-Fi փնտրելու մասին:
-webp(80).png?token=421066577fc5682f8cc7b7d5e1065f52)
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Վրաստան, ԱՄԷ, Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս, Մոնտենեգրո և Իտալիա ճամփորդելիս կարող եք մոռանալ Wi-Fi փնտրելու մասին, փոխարենը՝ վայելել արագ շարժական ինտերնետ։ Ակտիվացրեք uTravel մատչելի ռոումինգ ինտերնետ փաթեթներից մեկը և հանգստի ամբողջ ընթացքում կիսվեք նոր տպավորություններով:
Պարզապես մինչև Հայաստանից մեկնելը հավաքեք *121# կամ օգտվեք Ucom հավելվածից համոզվելու համար, որ ռոումինգ ծառայությունն ակտիվացված է: Այնուհետև ակտիվացրեք Ձեր նախընտրած uTravel փաթեթը՝ Ucom հավելվածի միջոցով կամ հավաքելով *121# և հետևելով հրահանգների:
uTravel 1 ԳԲ | Ակտիվացման վճար | Վավերականության ժամկետ | Ակտիվացում |
---|---|---|---|
1 ԳԲ | 1990 դրամ | 7 օր | *121*31# |
3 ԳԲ * | 4990 դրամ | 7 օր | *121*32# |
*Առաջարկը գործում է մինչև 2025 թ. սեպտեմբերի 30-ը։
uTravel ինտերնետ փաթեթները հասանելի են հետևյալ երկրներում համապատասխան օպերատորներին միանալիս.
|
|
|
- Փաթեթի վավերականության ժամկետի ավարտից հետո չսպառված ՄԲ-երը կզրոյացվեն:
- Փաթեթի մնացորդը և վավերականության ժամկետը ստուգելու համար հավաքեք *133#: Հավելյալ գանձումներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս uTravel ռոումինգ ինտերնետ փաթեթներից օգտվելու ընթացքում պարբերաբար ստուգել Ձեր հաշիվը, որպեսզի վստահ լինեք, որ փաթեթի ներառումը դեռ չի սպառվել:
- uTravel ռոումինգ ինտերնետ փաթեթները կարող եք ձեռք բերել` վճարելով Ձեր դրական կամ բացասական հաշվեկշռից: Եթե Դուք օգտվում եք Թիթեռ ամսական բաժանորդագրությունից, ապա փաթեթը կարող եք ակտիվացնել` օգտագործելով Ձեր ամսական ներառված գումարը: Միաժամանակ կարող եք ակտիվացնել մի քանի փաթեթ:
- uTravel ռոումինգ ինտերնետ փաթեթները կարող եք օգտագործել, եթե Ձեր համարը գտնվում է ակտիվ շրջանում:
- Եթե ինտերնետից օգտվելու ժամանակ uTravel ռոումինգ ինտերնետ ակտիվ փաթեթի ներառումը սպառվի, ապա կապը չի ընդհատվի և կշարունակեք օգտվել ինտերնետից համաձայն այդ երկրում տվյալ օպերատորի՝ ռոումինգում գործող ինտերնետի սակագնի:
- Սակագնային պլանի կամ բաժանորդագրության տեսակի փոփոխության դեպքում, uTravel ռոումինգ ակտիվ փաթեթները կպահպանվեն և Դուք կշարունակեք օգտվել փաթեթից մինչև վավերականության ժամկետի ավարտը: